Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Գիրքը` գրասեղանի տա՞կ

    Գիրքը` գրասեղանի տա՞կ

    Պատմության մեր բաժին անիվը 1991-ից թարս է պտտվում։ Այնինչ Վաղարշապատում և Դվինում, Տիգրանակերտում ու Սիսում, Անիում և մեր մյուս մայր ոստաններում կառուցել են ի փառաբանում երկնային ուժերի և ի վայելում պետության ու ժողովրդի։ Արքունիքը հայոց հանդիսավոր հրավերք էր կազմակերպում և ժամանակի վեհ վարպետին առաջարկում կառուցել այս տաճարն ու այն կամուրջը։ Կառուցողների բնութագրումն իսկ փառաշուք էր` Ճարտարապետ, Ճարտարագետ, Շինող։ Հետո ժամանակի վեհանձն իշխաններից մեկը, հաճախ արքան ինքը թիկունք էին կանգնում Կառույցին, նյութապես խրախուսում Շինողի ու Բանողի յուրաքանչյուր օրն ու քայլը։
  • Բոլիվիայում արգելել են USAID-ի գործունեությունը

    Բոլիվիայում արգելել են USAID-ի գործունեությունը

    Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր երկրում դադարեցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը։
  • Դավիթ ՏԱՇՉՅԱՆ. Ցավալի է, բայց փաստ

    Դավիթ ՏԱՇՉՅԱՆ. Ցավալի է, բայց փաստ

    Հայացք գցելով այսօրվա Հայաստանի Հանրապետությոան ներքաղաքական իրավիճակին, մի պահ սարսուռ ես ապրում: Տեսնելով մեր քաղաքական գործիչների և կուսակցությունների վարքագիծը, խիստ անհանգստություն է առաջանում, քանի որ նրանք են ներկայացնում մեր քաղաքական դաշտը:
  • Արոնյանը Ալյոխինի մրցաշարի հաղթող

    Արոնյանը Ալյոխինի մրցաշարի հաղթող

    Ավարտական տուրում սպիտակ խաղաքարերով տանելով հաղթանակ Վաշե-Լագրավի նկատմամբ` Լեւոն Արոնյանը հավաքեց հինգուկես միավոր ու հռչակվեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուս մեծանուն շախմատիստ Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարի հաղթող:
  • Աշխատանքի օրն առանց «Բանվորի» արձանի

    Աշխատանքի օրն առանց «Բանվորի» արձանի

    Չնայած այսօր, ըստ օրացույցի, տոնական օր է, սակայն այդ մասին շատ քիչ բան է հուշում, մինչդեռ ոչ վաղ անցյալում տոնվում էր մեծ շուքով: Այսօր Հայաստանի կոմունիստական կուսակցության միջոցառումներն են միայն օրվա խորհուրդը ավետում:
  • Ցուցամատի, վարունգի և աղի մասին

    Ցուցամատի, վարունգի և աղի մասին

    Մենք, առհասարակ, բավականին զգույշ ենք։ Հավանաբար գործում է դարավոր իմաստնությունը, որը զգուշացնում է` ամեն մի վեր տնկած ցուցամատ չէ, որ վարունգ է, ու պետք չէ աղն առնել ու սլանալ ցուցամատի ուղղությամբ։ Լավ, քաղաքական հարցերում դեռևս դեռահաս ենք, բավական է մեկը հայտավորվի Ազատության հրապարակի հարթակում և սկսվում է վարունգարշավը, աղն առնում ենք ու սլանում դեպի հարթակ։ Բայց հերթական անգամ պարզվում է, որ ո՛չ հարթակում, ո՛չ էլ հրապարակում վարունգ չկա, ա՜յ ժողովուրդ, չկա, վպՑց, կա ոչ, ընդամենը մի ոչուփուչ ցուցամատն է տնկել արևածագ։ Ցուցամատն էլ օրեր անց դառնում է եռամատ կոմբինացիայի գլխավոր դեմքը։ Վերջերս ինչ-որ մեկն էլի մատ էր տնկել։
  • «ՀԱԿ-ից սփրթնած իշխանությունից «հ» տառն էլ չի մնալու»

    «ՀԱԿ-ից սփրթնած իշխանությունից «հ» տառն էլ չի մնալու»

    ՀԱԿ կուսակցության երեկվա նախընտրական հանրահավաքն ուղղված էր երևանյան լսարանին և ամբողջովին նվիրված էր իշխանությունների քննադատությանը: Խոսեցին իշխանությունների հարստություններից և այն մասին, թե հենց որ Երևանի իշխանությունը փոխվի, կփոխվի նաև երկրի վիճակը: ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, օրինակ, «կիսվեց» քարոզարշավից ստացած իր տպավորություններով, ասաց, որ մայրաքաղաքցիները «կարոտ են փոփոխությունների, թեև երևանցիներից դեռևս բոլորը չեն, որ համամիտ են մեզ հետ, որ ավագանու ընտրությունները առաջին և շատ կարևոր քայլն են այս ուղղությամբ», ինչը նշանակում է, թե երևանցիների համար, այնուամենայնիվ, քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն:
  • «Այս փնթի իշխանությունները ոչ միայն մեր այսօրն են վաճառել, այլ վաղվա օրը»

    «Այս փնթի իշխանությունները ոչ միայն մեր այսօրն են վաճառել, այլ վաղվա օրը»

    ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Թուրքիայում կայացած համագումարի մասին, որտեղ իր մասնակցությամբ քննարկվել են Հարավ-կովկասյան երկրների խնդիրները, ասաց, որ Հայաստանը Գիքորի կարգավիճակում է հայտնվել` դուրս է մնացել տարածաշրջանին վերաբերվող բոլոր ծրագրերից:
  • Մամլո չտեսությո՞ւն

    Մամլո չտեսությո՞ւն

    Գուցե, քանի որ մեր հեռուստաէկրանն ու ռադիոեթերը ժամանակին եղել են Կենտրոնի, այսինքն` Մոսկվայի գավառական աջակիցները դեռ հեռու-մոտ խորհրդային տարիներին, այսօր էլ ավանդույթը չի մոռացվել, բոցկլտում է անմար կրակի պես։ Եվ վիրավորվում ես ակամա, երբ մոսկովյան «ռեյծինգային» որևէ հաղորդաշարի հայաստանյան պատճենն ուշանում է։ Տխրահռչակ այս երևույթի դեմ պայքարելն անիմաստ է, ժամանակն է սա հիմնավորել և մեր հեռուստառադիոբոսերի համառությունը։
  • «ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել. ուստի նրան պետք է մրցապայքարից դուրս մղել»

    «ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել. ուստի նրան պետք է մրցապայքարից դուրս մղել»

    «Բարև Երևանի» միակ մրցակիցը ՀՀԿ-ն է իր կատարած կեղծիքներով: Այս դեպքում ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել. ուստի նրան պետք է մրցապայքարից դուրս մղել: ՀՀԿ-ն պետք է դառնա փոքրամասնություն և մասնակցի քաղաքական կյանքին: Այդ կուսակցությունը երկար տարիներ մասնակցել է միայան երկիրը սասանելով: Նա պետք է հեռանա»,-այսօրվա իր ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ: